ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Եկել են տեր կանգնելու իրենց հաղթանակին՝ օգնելու Արցախի հայաթափմանը

Եկել են տեր կանգնելու իրենց հաղթանակին՝ օգնելու Արցախի հայաթափմանը
26.09.2023 | 19:03

Այս ահավոր օրերին Երևան ժամանած ամերիկացի բարձրաստիճան հյուրերը չեն կարողանում թաքցնել իրենց ուրախությունը կատարվածից։ Նրանք այնքան անհաղորդ են մեր վշտին, որ չեն էլ հասկանում, թե ինչու պետք է ցույց չտան իրենց խանդավառությունը։ Դժբախտաբար, մեկ անգամ ևս ապացուցվեց, որ այն, ինչ նրանց համար հաղթանակ է՝ մեզ համար ողբերգություն է։ Նրանց դեմքի արտահայտությունից երևում է նաև, որ այս պահին և այսպես արագ նրանք չէին սպասում այսպիսի հանգուցալուծում։ Եվ այժմ նրանք եկել են տեր կանգնելու իրենց հաղթանակին՝ օգնելու Արցախի հայաթափմանը, և այնքան պարզ է երևում, որ բոլորը մեկ բան են մտածում. «Վերջապե՜ս, վերջապես Ռուսաստանին դուրս կհանենք այս տարածաշրջանից»։

Բայց հարց է ծագում, ինչու՞ մեզ հայրենազրկելու և Ադրբեջանը ուժեղացնելու միջոցով։ Ինչու՞ ոչ հակառակը։ Ինչու՞ է արևմտյան աշխարհը պաշտպանում ադրբեջանական և ոչ թե հայկական շահը։ Ինձ համար սա հռետորական հարց է, եթե ձեզ համար՝ ոչ, մտածեք և փորձեք գտնել պատասխանը։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ